Ազգային ժողովի այսօրվա նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցով դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին' անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ եթե գործող կառավարությունը չապահովի յոթ տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա:
«Կառավարությունը պետք է 2013 թվականին յոթ տոկոս տնտեսական աճ ապահովեր: Արդեն կառավարության ներկայացուցիչներն իրենց ասուլիսներում խոստովանում են, որ տնտեսական աճն առավելագույնը կլինի 3.5-4 տոկոսի սահմաններում: Հարցս հետևյալն է' ինչո՞ւ կառավարությունը հրաժարական չի տալիս, մի՞թե այն պատճառով, որ Ձեր իշխանության ներկայացուցիչների հնչեցրած հայտարարությունները, տված խոստումները, որևէ արժեք չունեն», - հարցրեց Փաշինյանը:
Վերջինիս ի պատասխան' ՀՀ ԱԺ նախագահն ասաց. «Պարո′ն Փաշինյան, ես Ձեզ հետ շատ հանգիստ եմ խոսում, բայց Դուք բարկանում եք, ինչո՞ւ եք բարկանում, ես բարկացած մարդկանց չեմ պատասխանում»: