ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց' ՀՀ մի շարք բուհերի նախազգուշացում է տրվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, մասնավորապես, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների և պահանջների խախտման կապակցությամբ նախազգուշացում են ստացել «Սյունիք» իստիտուտը, Երևանի «Գլաձոր» համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Ուրարտու համալսարանը, «Ազպաթ-վետերան» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը, Երևանի «Մանց» համալսարանը, Մովսես Խորենացու անվան համալսարանը, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարանը և Գյումրու «Պրոգրես» համալսարանը:
Համաձայն հրամանների' վերոնշյալ բուհերի համար սահմանվել են համապատասխան ժամկետներ' խախտումների վերացման վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնելու համար: Հրամանների համար հիմք են հանդիսացել' «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված' Հավելվածների 10-րդ կետի համապատասխան ենթակետերի պահանջները և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013թ. մայիսի 24-ի N 686–Ա/ Ք հրամանի համաձայն իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկանքը:
«Արմենպրես»