Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու' Սպարտակ Ղուկասյանի դեմ մեղադրանք է առաջադրվել:
Հիշեցնենք, որ վերջինս ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական բաշնի աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 258-րդ հոդվածի առաջին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելու մասին:
Դեպքը տեսանկարահանվել էր տարածքում տեղադրված տեսախցիկներով: