Հայաստանում ծխախոտի արտադրությունն ու արտահանումը 2013թ. նշանակալի աճ են արձանագրել: Արտադրության ծավալն 2013-ին, նախորդ տարվա համեմատ, աճել է 25.6 տոկոսով: 2013թ. Հայաստանում արտադրվել է 7 միլիարդ 729 միլիոն 500 հազար հատ սիգարետ: 2012 թվականին նույն ապրանքատեսակի արտադրության ցուցանիշը կազմել է 6 միլիարդ 155 միլիոն հատ: 

 

Հայաստանում արտադրվող սիգարետներն արտահանվում է աշխարհի 20-ից ավելի երկրներ՝ Իրաք, Թուրքմենստան, Վրաստան, Սիրիա, Ռուսաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ և այլն: Նախորդ տարվա 9-ը ամիսներին մեր երկրից արտահանվել է մոտ 4.5 միլիարդ հատ սիգարետ:

 

2012թ. Հայաստանից արտահանվել է 3 միլիարդ 860 միլիոն 200 հազար հատ սիգարետ: 2011թ. մեր երկրում արտադրվել է 3 միլիարդ 360 միլիոն 500 հազար հատ սիգարետ, արտահանվել' 1 միլիարդ 414 միլիոն 300 հազար հատը: