Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում իրականացվել է 258 մլրդ 890.5 մլն դրամի (ավելի քան 548 մլն 171.6 հազար ԱՄՆ դոլար) շինարարություն, այդ թվում'շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 227 մլրդ 685.9 մլն դրամ։
2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն աճել է 0.1 տոկոսով, շինմ ոնտաժային աշխատանքներինը՝ 0.3 տոկոսով։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, շինարարության 13.1 տոկոսն իրականացվել է պետբյուջեի, 1.5 տոկոսը' համայնքների միջոցների, 10.5 տոկոսը՝ միջազգային վարկերի, 2.4 տոկոսը' մարդասիրական օգնության, 47.2 տոկոսը՝ մասնավոր կազմակերպությունների (դրանից՝ 6.1 տոկոսը՝ օտարերկրյա ներդրողների) և 25.3 տոկոսը' բնակչության միջոցների հաշվին։ Ընդ որում, 2015թ. առաջին ինն ամիսներին կատարված շինարարության ծավալներով առաջատարներն են անշարժ գույքի հետ կապված գործունեության (բաժինն ընդհանուր ծավալի մեջ՝ 30.4 տոկոս), տրանսպորտի (բաժինը՝ 11.6 տոկոս), կացության և հանրային սննդի կազմակերպման (բաժինը՝ 7.6 տոկոս) ոլորտները։