Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 30-ին կազմել է 476.68 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.35 դրամով:

 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.45 դրամ՝ բարձրանալով 3.25 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 641.23 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 3.14 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունիսի 30-ին կազմել է 7.44 դրամ, աճը 0.02 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 279.08 դրամ, ոսկի՝ 20,252.8 դրամ, պլատին՝ 15,279.64 դրամ։