Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հուլիսի 14-ին կազմել է 476.41 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.77 դրամ՝ իջնելով 0.23 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 633.34 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 0.28 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հուլիսի 14-ին կազմել է 7.46 դրամ, նվազումը կազմել է 0.01 դրամ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 311.7 դրամ, ոսկի՝ 20,561.45 դրամ, պլատին՝ 16,726.09 դրամ։