Հայաստանի Հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, Հարավային Կորեայում 185 000 դոլարով ցողունային բջիջները վերականգնելով, ևս մեկ ավելորդ անգամ ապացուցեց, որ պատկառելի կարողություն ունի և այդքան էլ չի մնացել նախագահական աշխատավարձի հույսին: Սերժ Սարգսյանը, պարզվում է, բացի իր հայտնի սովորությունից, շատ է սիրում նաև առանձնատներ ունենալ:

 

Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները՝ Սերժ Սարգսյանը բավական շքեղ առանձնատուն ունի Ծաղկաձոր քաղաքում: Առանձնատունը գտնվում է քաղաքից դուրս, և բավական դժվար է այդ փողոցում հայտնվել: Փողոցը փակ է, և ամեն պատահական անցորդի հայտնվելը շարժում է անվտանգության աշխատակիցների հետաքրքրությունը: Փողոցի վրա կա ևս երկու տուն, որոնցից մեկը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

 

 

Sequence 02.Still004