Դելորդները Ֆրանսիական Արմանյակ արտադրող ամենահայտնի ընտանիքներից են: Սկսած 15-րդ դարից, Արմանյակը հանդիսանում է Ֆրանսիական ազնվականության վայելքի առարկա և արտադրվում է չափազանց քիչ քանակությամբ: Ի տարբերություն կոնյակի, Արմանյակը կոմերցիոն պրոդուկտ չէ, սովորաբար չի գովազդվում, քանի որ, Արմանյակ ստանալու տեխնոլոգիայի բարդության հետ կապված, այն արտադրվում է սահմանափակ և չի ենթարկվում արագացված հնեցման ժամանակակից մեթոդներին: 15-րդ դարից մինչ այժմ, Արմանյակ ստանալու տեխնոլոգիան գրեթե փոփոխության չի ենթարկվել: Դա է պատճառը, որ ֆրանսիական էլիտաները նախընտրում են հենց Արմանյակ:

 

Ժակ Դելորդը, ով Արմանյակ Դելորդի սեփականատերն է, ստեղծել է 60 տարեկան Արմանյակի բացառիկ նմուշ, որը նվիրված է Սերժ Սարգսյանի ծննդյան 60 ամյակին: Այս խմիչքը ստեղծվել և շշալցվել է 2 օրինակից, դրանք չեն ցուցադրվում վաճառասրահում և ըստ վաճառասրահի ներկայացուցչի գտնվում են Երևանի բանկերից մեկի պահոցում: Վերջինիս արժեքը, ըստ տարբեր գնահատականների, տատանվում է 25-ից 30 հազար եվրոյի միջակայքում:

 

Արմանյակ Դոլորդի հայաստանյան ներկայացուցչությունը պատրաստվում է ստեղծել անվանական Արմանյակների թողարկման ավանդույթ և տարիներ անց կազմակերպել ցուցադրություն: