Նախագահ Բարաք Օբաման արտասովոր ընդունելություն Է պատրաստում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի համար, որն այս ամսին պետական այց կկատրի ԱՄՆ:

 

Երկու ղեկավարները փետրվարի 10-ին կայցելեն Մոնտիչելո դաստակերտ (Վիրջինիայի նահանգ), որը պատկանել Է ԱՄՆ-ի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնին:

 

«Մեր հիմնադիր հայրերի ժամանակներից ի վեր Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան եղել են բարեկամներ ու դաշնակիցներ,- նշված Է Սպիտակ տան հայտարարության մեջ:- Ի նշանավորումն այս պատմական գործընկերության նախագահ Օբաման եւ նախագահ Օլանդը փետրվարի 10-ին կուղեւորվեն Մոնտիչելո (Ֆրանսիայի ղեկավարի) պետական այցի շրջանակներում»: Հաջորդ օրվա համար ծրագրված են բանակցություններ Սպիտակ տանը:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Մոնտիչելո դաստակերտն ընտրվել Է ոչ պատահականորեն: 1785 – 1789 թվականներին Ջեֆերսոնը զբաղեցրել Է Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:

 

«Մոնտիչելոն արտացոլում Է Ջեֆերսոնի խոնարհումը Ֆրանսիայի ժողովրդի հանդեպ, վաղեմի հարաբերությունները մեր ժողովրդավարությունների միջեւ եւ այն ընդհանուր արժեքները, որոնք մենք թանկ ենք գնահատում»,- ընդգծված Է հայտարարության մեջ: