Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ԱԺ չորս խմբակցությունների կողմից ներկայացված ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գազային պայմանագրերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը չընդունվեց' խորհրդարանական մեծամասնության դեմ քվեարկելու արդյունքում:

 

Քվեարկության ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց ՀՀԿ-ական պատգամավոր Սպարտակ Մելիքյանին:

 

«Պարո′ն Մելիքյան, մեկ-մեկ եք գալիս, համ էլ խանգարում եք»,-ասեց Հովիկ Աբրահամյանը:

 

«Թույլ մի տվեք, որ ես անուններով ասեմ»,-նշեց ԱԺ նախագահը:

 

Քիչ անց Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ նկատողություն արեց պատգամավորներին. «Հո մանկապարտեզ չի՞ այստեղ, խոսելու բան ունեք, գնացեք ձեր աշխատասենյակներում խոսեք»,-ասաց Աբրահամյանը: