Կառավարությունն այսօր որոշում կայացրեց 10 մլն դրամ հատկացնել Ուսուցչի օրվան նվիրված տոնակատարությանը: Միջոցառումը կկազմակերպի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը:
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին Հովիկ Աբրահամյանը խնդրեց հստակեցնել, թե ինչի համար է գումարը:
«Դե միջոցառում է, ամեն տարի ենք կազմակերպում, գումարը դրա համար ենք խնդրում»,- պատասխանեց Մկրտչյանը:
«Դե լավ, ի՞նչ եք մունաթ գալիս, հաստատում ենք»,- ասաց Աբրահամյանը: