ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թիվ մեկ քաղաքական գործիչն Է ճանաչվել նորությունների գլոբալ մեդիահանրակցության ներկայացուցիչների կարծիքով: Սրանք են «2013-ի համաշխարհային վարկանիշի»՝ փետրվարի 5-ին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդած արդյունքները, որի կազմելուն մասնակցել են 175 լրատվական գործակալություններ եւ զանգվածային լրատվամիջոցներ:

 

Ռուսաստանի պետության ղեկավարը դարձել Է այս կատեգորիայում վարկանիշի բացարձակ առաջատարը՝ 175 ձայնից ստանալով 133-ը, վարկանիշի առաջին հորիզոնականներում տեղ են զբաղեցրել նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 53 թեկնածուների մեջ շատ ձայներ են ստացել նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ անցյալ տարվա դեկտեմբերին մահացած՝ Հարավային Աֆրիկայի Հանրապետության առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելան:

 

Լրատվական գործակալությունների եւ զանգվածային լրատվամիջոցների համաշխարհային հարցումը կատարվել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի նախաձեռնությամբ եւ դարձել Է պատմության մեջ նման կարգի առաջին հարցումը նորությունների պրոֆեսիոնալ մեդիահանրակցության մասնակիցների շրջանում:

 

Դրան առաջարկվել Էր մասնակցել լրատվական գործակալությունների բոլոր գոյություն ունեցող միջազգային տարածաշրջանային միավորումների անդամներին, ներառյալ Լրատվական գործակալությունների եվրոպական դաշինքը (EANA), Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի երկրների լրատվական գործակալությունների կազմակերպությունը (OANA), Արաբական լրատվական գործակալությունների դաշնությունը (FANA) եւ Սեւծովյան արածաշրջանի երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիան (BSANNA):

 

Հարցման հաղթողներին հուշանշաններ կհանձնվեն Միջազգային փորձագիտական խորհրդի եւ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի անունից: