ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները փետրվարի 6-ի ժամը 09.30-ի դրությամբ հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: