Ֆրանսիան կարող Է մոտ ժամանակներս Իրանի հետ մի շարք գործարքներ կնքել ինքնաթիռների եւ մեքենաների պահեստամասերի մատակարարումների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հաղորդել Է ԻՌՆԱ գործակալությունը՝ մեկնաբանելով ֆրանսիական բիզնես-Էլիտայի պատվիրակության՝ օրերս ավարտված այցը Թեհրան, որում ընդգրկված Էր 150 մարդ:
Խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների պարտավորագրերի մասին Է, գործակալությունը մեջբերել Է Թեհրանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆրանսուա Նիկուլոյի կարծիքը: «Առաջին համաձայնությունները ձեռք կբերվեն եթե ոչ առաջիկա օրերին, ապա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում,-ասել Է Նիկուլոն:- Դրանից մի քանի շաբաթ անց կարող են սկսվել մատակարարումները»:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ- գործակալությունը, Ֆրանսիան պատրաստվում Է վերականգնել առեւտուրն Իրանի հետ՝ հիմնվելով ուրանի հարստացման ծրագրի կրճատման դիմաց պատժամիջոցների մասնակի թուլացման մասին Իրանի եւ «վեցյակի» միջեւ կնքնված ժամանակավոր համաձայնագրի վրա: Կողմերի միջեւ բանակցությունները կվերսկսվեն փետրվարի 18-ին Վիեննայում՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով, որն իրանական միջուկային ծրագիրը կդնի լիակատար միջազգային հսկողության ներքո եւ կբերի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցների վերացման: