Ինչպես հայտնում է itar-tass-ը, Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են, որ Կիևի Անկախության հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցները ձեռնպահ մնան ուժի կիրառումից:

 

Նրանք նաև կոչ են արել ընդդիմության առաջնորդներին՝ անցկացնել բողոքի խաղաղ ակցիաներ:

 

Պատգամավորներն առաջարկել են Ուկրաինայում ստեղծել մշտական խորհրդարանական առաքելություն, որը պատժամիջոցներ կսահմանի երկրի այն քաղաքական գործիչների և պաշտոնական անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Եվրամայդանում բողոքի մասնակիցների զոհվելու համար:

 

Խորհրդարանականները խնդրել են նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ անհապաղ և առանց նախապայմանների ազատել ու վերականգնել անօրինականորեն կալանավորված բոլոր ցուցարարների ու քաղբանտարկյալների, այդ թվում՝ Յուլյա Տիմոշենկոյի քաղաքական իրավունքները: