Հանրապետությունում փետրվարի 6-ի' ժամը 19.30-ի դրությամբ, բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: