Նախորդ տարի Հայաստանում մի շարք ստուգատեսներ անցկացնելուց հետո պարզվեց, որ մեր երկրում մեծ քանակությամբ պրոֆեսիոնալ երգչախմբեր կան: Այդ իսկ պատճառով ՀՀ մշակույթի նախարարությունը կխթանի Հայաստանում երգչախմբային արվեստի զարգացմանը:
«Պետք է ավելացնել երգչախմբերի ներգրավվածությունը, համագործակցությունը, ինչպես նաև կատարել համապատասխան նոտաների տպագրություն»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Երգչախմբային ոլորտի զարգացման խթան է հանդիսանում «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթը, որն այս տարի կանցկացվի 7-րդ անգամ և կնվիրվի Կոմիտասի ծննդյան 145-ամյակին: ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի երաժշտական ընկերության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումը կանցկացվի 2014 թվականի մարտի 25-ից մայիսի 3-ը: