Կառավարությունը մայիսի 25-ի նիստում հաստատեց ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանին Գեղարքունիքի մարզպետ նշանակելու որոշումը: Նշենք, որ նախկին մարզպետը՝ ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը հրաժարվեց պաշտոնից և վերցրեց պատգամավորական մանդատը:
Մարզի խնդիրների, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բարեփոխման, ձկնագողության և այլ հարցերի շուրջ Vesti.am-ը զրուցել է մարզպետ Կարեն Բոթոյանի հետ:
-Պարո՛ն Բոթոյան, ի՞նչ ժառանգություն եք ստացել նախորդ մարզպետից:
Նախորդ մարզպետը շատ լավ է աշխատել, բավականին մեծ պոտենցիալով մարզպետարան է ժառանգել ինձ և պետք է աշխատեմ այդ պլատֆորմի վրա: Ամեն ինչ նորմալ է:
-Մեկ շաբաթից ավելի է ինչ մարզպետի պաշտոնում եք, վարչապետը վերջերս հանձնարարեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բարեփոխման և զարգացման հայեցակարգ մշակել՝ այն դարձնելով շահույթ հետապնդող կառույց: Ի՞նչ քայլեր են կատարվել:
Կարծում եմ՝ ձեր հարցերը պետք է ուղղեք «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին, քանի որ այն մեզ չի պատկանում, այլ՝ բնապահպանության նախարարությանը:
-Որպես մարզպետ, բարեփոխումներ տեսնում ե՞ք:
Իհարկե:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: