Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայց է կատարել Սևան համայնքնում, որի ընթացքում Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից մարզպետը մասնավորապես եղել է Սևանի Աբովյան, Սևանեցու փողոցներում, ինչպես նաև այցելել է համայնքի ջանքերով հիմնանորոգված բազմաբնակարան շենքերի բակային տարածքներ։
Շրջայցի ընթացքում Սևան համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է նաև տեղեկատվություն՝ քաղաքի մնացած տարածքներում բարեկարգման ենթակա աշխատանքների նախապատրաստման մասին,զուգահեռաբար քննարկվել է նաև ֆինանսական լրացուցիչ աղբյուրների ստեղծման հնարավորությունները։
Այցի ավարտին մարզպետ Կարեն Բոթոյանն իր գոհունակությունն է հայտնել Սևան քաղաքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, և նշել, որ մարզի արագ զարգացումն ապահովելու կարևոր նախապայմաններից մեկն էլ համայնքների ղեկավարների կողմից աշխատանքի հանդեպ ցուցաբերած պատասխանատվությունն ու հետևողականությունն է, որը կարելի է տեսնել Սևան քաղաքում։