Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Սոչիում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է ru.euronews.com-ը:

 

Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում, սակայն, ենթադրվում է, որ խոսվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։

 

Իսկ Կիևում շարունակվում են հակակառավարական ցույցերը. եվրաինտեգրման մասնակիցները խոստանում են կանգնել մինչև վերջ և կոչ են անում կառավարությանը լսել իրենց պահանջները։