Մոսկվայում ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:
Ռուսաստանի Դաշնության ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները ակտիվորեն վերականգնվում են համաճարակի հետ կապված ճգնաժամից հետո:
«Մոսկվան և Բաքուն աշխատում են Ադրբեջանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտադրությե վրա»,- ասել է նա:
Պուտինը խոսել է նաև Ռուսաստանի ծրագրերի մասին' նշելով, որ առաջիկայում պատվիրակություն կուղարկեն Ադրբեջան՝ համագործակցության հետ կապված հարցերի շուրջ աշխատելու համար:
Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ադրբեջանը տրամադրված է, որ Ղարաբաղի շուրջ հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածը ընթանա հնարավորինս անցավ: