Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մոսկվայում չպլնավորված հանդիպում կունենան դեկտեմբերի 6-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը: Կրեմլի մամուլի ծառայությունը ևս հաստ ատել է տեղեկությունը:
Ֆրանսիայի նախագահը Ղազախստան կատարած երկօրյա այցից հետո Փարիզ կվերադառնա Մոսկվայով: Նոյեմբերի 15-ին G20-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Պուտինի և Օլանդի երկկողմ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան և Փարիզը պետք է մինիմումի հասցնեն աշխարհում տիրող իրավիճակի հետևանքով առաջացող բացասական հետևանքները: «Այսօր աշխարհում իրավիճակն անհանգիստ է, սակայն ոչ բոլոր հարցերում են մեր դիրքորոշումները համընկնում»,- ասել էր Պուտինը:
Ֆրանսուա Օլանդն էլ իր հերթին ընդգծել է, որ իր կարծիքով աշխարհաքաղաքական անհանգիստ վիճակը երկար չի շարունակվելու: