ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովին:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում դեսպանը Վահրամ Ավանեսյանին հրավիրել է մասնակցելու 2014 թվականի մայիսի 21-ից 23-ը Աստանայում կայանալիք VII-րդ Տնտեսական համաժողովին և II-րդ Համաշխարհային հակաճգնաժամային կոնֆերանսին: Այիմդոզ Բոզժիգիտովը էկոնոմիկայի նախարարին տեղեկացրել է, որ այդ համաժողովները կազմակերպվում են Ղազախստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ և ընդգրկում են տնտեսական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: