Հայաստանի արտգործնախարարը և Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կմասնակցեն Անթալիայում մարտին կայանալիք դիվանագիտական համաժողովին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն։
Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը այսօր մամուլի ասուլիսում այս հարցի առնչությամբ ասաց, որ խոսել է Ռուբեն Ռուբինյանի հետ, վերջինս ասել է, որ դեռ հստակ որոշում կայացված չէ: