ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստին ադրբեջանցի պատվիրակին հիշեցրել է, որ Ադբեջանն այն երկիրն է, որտեղ հերոսացնում են Ռամիլ Սաֆարովի պես մարդասպանին և որն իր ձևով է ուսումնասիրում պատմությունը:
Նա նշել է, որ Ադրբեջանում երեխաների ուսումնասիրած պատմությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Նա ադրբեջանցի պատվիրակին հորդորել է ուսումնասիրել համաշխարհային պատմություն, ոչ թե այն, ինչ մատուցվում է այդ երկրում և չի նպաստում տարածաշրջանում կայունությանն ու համերաշխությանը: «Ռամիլ Սաֆարովը կարող էր կացնով դաժանորեն սպանել քնած հային, և այդ մարդուն Ադրբեջանում որպես հերոս են ընդունում. ահա այդպիսի հասարակություն է Ադրբեջանում և այդպիսին է պետական քաղաքականությունը»,-նշել է Էնֆիաջյանը:
Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստին տեղի է ունեցել փետրվարի 5-6-ն, Ստրասբուրգում: Նիստի ընթացքում կողմերին չի հաջողվել համատեղ փաստաթուղթ ընդունել, քանի որ տարաձանություններ են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ներկայացված առաջարկներում: