Ափերից դուրս եկած Թեմզան արդեն առնվազն հազար տուն Է ջրասույզ արել, իսկ Մեծ Բրիտանիան պատրաստվում Է նոր տեղատարափ անձրեւների եւ այն բանին, որ դրանց հետեւանքների հաղթահարումը կձգվի ամիսներ: Թագավորության կառավարության ղեկավար Դեւիդ Քեմերոնը եւ նրա նախարարները շարունակում են այցերը տարերքի հարվածներից տուժած տարածաշրջաններ՝ փորձելով հանգստացնել ու աջակցել համբերությունը կորցնող բնակչությանը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Այսպես, Բերքշիրի կոմսության Ռեյսբերիի բնակչուհիներից մեկը՝ Սյու Բոռոուզը, հեղեղված շրջաններ այցելած պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդին Sky news հեռուստաալիքի եթերում գանգատվել Է, որ իշխանությունները բավարար օգնություն չեն ցուցաբերում տարերքի հարվածից տուժածներին: «Դա ահավոր Է,- ասել Է Բոռոուզը:-Մենք այստեղ վտանգում ենք մեր կյանքերը, բայց աջակցություն չենք ստանում: Այստեղ մեզ բանակն Է հարկավոր»: Ի պատասխան Համոնդը նշել Է, որ «զինվորականները պատրաստ են կատարել ցանկացած առաջադրանք»: Նրա խոսքով՝ պատրաստված են 1,6 հազար զինծառ այողներ, որոնք հրամանի են սպասում:

 

Ինչպես ցուցադրել Է բրիտանական հեռուստատեսությունը, ջուրն արդեն մոտեցել Է Լոնդոնի Հիթրու գլխավոր օդանավակայանի տարածքին: Մի շարք շրջաններում խախտված Է հաղորդակցությունը, այդ թվում՝ երկաթուղայինը: Կյանքի համար վտանգավոր հեղեղումների վերաբերյալ նախազգուշացումները շարունակում են գործել Թեմզայի հովտի շրջանում, ինչպես նաեւ Սոմերսեթի կոմսությունում: Օդերեւութաբաններն առաջիկա ժամերին կանխատեսում են նոր տեղումներ, որոնք, հաշվի առնելով ավելի վաղ ջրով արդեն հագեցած գետնի գործոնը, սպառնում են նկատելիորեն բարդացնել իրավիճակը:

 

Տեղերում ավելի ու ավելի սպառնալից դարձող իրադրության պայմաններում Դեւիդ Քեմերոնը երկրորդ օրն անընդմեջ կայցելի հեղեղումներով ընդգրկված տարածաշրջաններ:

 

Ինչպես նշել են տեղի մեկնաբանները, «քաոսը մոտենում Է Լոնդոնին»: Փորձագետները նախազգուշացրել են, որ հեղեղումների հետեւանքները կզգացվեն ոչ մեկ ամիս: