Մեծ Բրիտանիայում փոթորիկներն ու չդադարող հորդառատ անձրեւները հանգեցրել են Թեմզայի ջրերի մակարդակի բարձրացման: Ինչպես տեղեկացնում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը, գետը կարող Է ջրհեղեղ առաջացնել 14 քաղաքներում, այդ թվում՝ Լոնդոնում:
Արդեն այժմ ջուրը խախտել Է երկաթուղու աշխատանքը Դեւոնում եւ Քոռնուոլում: Ուելսում հեղեղումները հանգեցրել են ԷլեկտրաԷներգիայի մատակարարումների խափանումների, հոսանքազրկված են տասնյակ հազարավոր տներ:
Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, զինվորականները գետի վտանգավոր հատվածների երկայնքով ամբարտակների կանգնեցման աշխատանքներ են սկսել՝ դրա համար օգտագործելով ավազով լցված պարկեր: Հեղեղման շրջաններում տեղակայված են զրահափոխադրիչներ: Դրանց օգնությամբ պարենամթերք Է հասցվում հեռավոր բնակավայրեր: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի հարավ-արեւմուտքում փոթորիկներն ու անձրեւները չեն դադարի առնվազն մինչեւ կիրակի օրը: