Գազի արտահոսքի վերացման, վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 13-ին ժամը 10:00-ից մինչ փետրվարի 14-ի ժամը 21:00-ն դադարեցվելու է Երեւանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը։ Այդ մասին տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղից:
Խոսքը մասնավորապես վերաբերում է՝ Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Հերացի, Այգեստանի 9,10,11, 11/1, Չարենցի, Չարենցի 1-ին նրբ., Նար-Դոսի, Տիգրան Մեծի, Կորի, Եր. Քոչարի, Ալ.Մանուկյան, Իսահակյան, Աբովյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասերի եւ հարակից նրբանցքների հասցեներին։