Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Մաշտոցի պողոտայից ոստիկանական բաժանմունք էին տեղափոխվել ՀԱԿ ակտիվիստներ, ովքեր Մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի վերաբերյալ իրազեկող թռուցիկներ էին բաժանել փողոցում:
Ակտիվիստների հետ բերման էր ենթարկվել նաև Հայ ազգային կոնգրեսի գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:
Քիչ առաջ տեղեկացանք, որ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հետ բերման ենթարկված ակտիվիստները դուրս եկան Կենտրոնի ոստիկանական բաժանմունքից:
Նշենք նաև, որ բաժանմունքի մոտ մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել' սատարելու ակտիվիստներին: