Գեղարքունիքի մարզի Այգուտի գյուղապետարանի աշխատակազմից տեղեկացնում են, որ կյանքի 76–րդ տարում հանկարծամահ է եղել Այգուտի գյուղապետ Հենրիխ Գաբրիելյանը, ով արդեն քսան տարի անփոփոխ ղեկավարում էր գյուղը: Հենրիխ Գաբրիելյանը ծնվել է հայ ժողովրդին փառապանծ զավակներ պարգեւած Չարդախլու գյուղում: Բռնագաղթվել եւ ընտանիքով Ճամբարակի շրջանի Այգուտ գյուղում է հաստատվել 1988 թ վականի վերջերին:
Ղեկավարել է Այգուտի կոլտնտեսությունը, աջակցել Ճամբարակի շրջանի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպմանը: 1993-96 թվականներին ղեկավարել է Այգուտի գյուղական խորհուրդը, 1996 թվականից մինչ իր կյանքի ավարտը' Այգուտի գյուղապետարանը: Նրա ղեկավարման օրոք Այգուտում լուծում են ստացել սոցիալ-տնտեսական մի շարք հիմնահարցեր, սողանքներից տուժած ընտանիքներին ցուցաբերվել է պետական աջակցություն, կառուցվել է դպրոցի նոր շենք:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից տեղեկացնում են, որ Այգուտի գյուղապետի պաշտոնակատարի պարտականությունները ժամանակավորապես կիրացնի գյուղապետի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը' մինչեւ համայնքի ղեկավարի նոր ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը: