Գեղարքունիքի մարզի ծնդդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի մարտ ամսին լույս աշխարհ են եկել 119 երեխա՝ 65 տղա եւ 54 աղջիկ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 50 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29 երեխա՝ Գավառի, 20 երեխա՝ Սեւանի, 14 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 6 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ 31 երեխա լույս աշխարհ են եկել կեսարյան հատմամբ։
2022 թվականի մարտ ամսի համեմատ այս տարվա մարտին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնունդներն ավելացել են 10-ով։