Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ներողություն Է խնդրել թագավորության բնակիչներից այն բանի համար, որ իր կառավարությունը չի կարողացել կանխել երկիրը պատուհասած հեղեղումները, ինչպես նաեւ արագորեն հաղթահարել դրանց հետեւանքները, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ցավում եմ, որ մեր ջանքերը չկանխեցին շատ ու շատ մարդկանց տառապանքները»,-հայտարարել Է Քեմերոնը երկրի արեւմտյան ափի Բլեքպուլ քաղաքում՝ հեղեղումների գոտի հերթական ուղեւորության ընթացքում: «Մենք բոլորս Էլ սխալներ ենք կատարում եւ դրանցից դասեր քաղում»,-խոստովանել Է նա:
Կառավարության ղեկավարը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանության նախարարն ավելի վաղ սուր քննադատության Էին ենթարկվել տեղի հասարակայնության եւ ԶԼՄ-ների կողմից, որոնց կարծիքով՝ դեռ անցյալ տարվա վերջին, ներկայիս եղանակային ճգնաժամի ամենասկզբում, բնակչությանը պաշտպանելու անբավարար ջանքերի համար: Վարչապետը դրան պատասխանել Է, որ այն ժամանակ ոչ ոք չԷր կարող կանխագուշակել աղետի մասշտաբները, բայց դրա հետ մեկտեղ ընդունում Է, որ կառավարությունը կարող Էր ավելին անել:
Ներկայում Միացյալ Թագավորության գրեթե 400 շրջաններում հայտարարված Է հեղեղումների սպառնալիք: Առավել ծանր իրադրություն Է ստեղծվել Անգլիայի հարավ-արեւմուտքում եւ Ուելսում, որտեղ տասնյակ քառակուսի կիլոմետր տարածքներ հեղեղված են արդեն մեկ ամսից ավելի: Դրա հետ մեկտեղ այս տարածաշրջանում տիրող անբարենպաստ եղանակը փոխվելու ոչ մի մտադրություն չունի. բրիտանացի օդերեւութաբաններն սպասում են, որ առաջիկա ժամերին այստեղ մինչեւ 40 սանտիմետր տեղումներ կլինեն:
Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայություններն այսօր հաղորդել են երկրին մոտեցող նոր ատլանտյան փոթորկի մասին: Նրանց տվյալներով, օրվա ընթացքում ամբողջ երկրի տարածքում սպասվում են սաստիկ քամիներ, անձրեւներ եւ ձյուն: Բացառված չԷ, որ մեկ օրվա տեղումների գումարը գերազանցի ամսական նորման:
Բացի դրանից, օդեւեւութաբանները նախազգուշացրել են երկրի հարավային մասում վիթխարի ալիքների մասին, որոնք ուղեկցվում են քամու՝ ժամում 128 կիլոմետր արագությամբ պոռթկումներով:
Ավելի վաղ բրիտանացի օդերեւութաբանները փոթորկի առավելագույն՝ «կարմիր» մակարդակի նախազգուշացում են հայտարարել Անգլիայի արեւմուտքում եւ Ուելսում: