Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան հրաժարական Է տվել: Անցյալ տարվա ապրիլի 28-ին ստացած մանդատը Նախարարների խորհրդի նախագահը փետրվարի 14-ին հանձնել Է երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախօրյակին տեղական ԶԼՄ-ները, հղում անելով Կիջի կառավարական պալատին, հաղորդել Էին, որ կառավարության ղեկավարը որոշում Է ընդունել պաշտոնաթող լինել: Այդ քայլի համար առիթ Էին դարձել Իտալիայի Դեմոկրատական կուսակցության՝ երկրի առաջատար քաղաքական ուժի ղեկավարության նիստի արդյունքները, որի ներկայացուցիչն Է վարչապետը: Այդ հանդիպմանը կուսակցության քարտուղար Մատեո Ռենցիի առաջարկով 136 մարդ հանդես Է եկել նախարարների կաբինետի փոխարինման օգտին: Միայն 16-ն են դեմ արտահայտվել:
Կառավարության ճակատագրի մասին վերջնական որոշում կընդունի Նապոլիտանոն: Հավանական Է, որ վարչապետի մանդատը կհանձնվի Ռենցիին նոր կաբինետ ձեւավորելու համար: Դրա հետ մեկտեղ Դեմոկրատական կուսակցության քարտուղարը պատգամավոր չԷ, քանի որ, լինելով Ֆլորենցիայի քաղաքագլուխը, իրավունք չուներ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: