Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին խոստովանել է, որ իր երազանքներից ոչ մեկը չի իրականացել։ Այս մասին գրում է La Repubblica թերթը։
47-ամյա քաղաքական գործիչը մամուլի թղթակիցների համար բաց ընթրիքի ժամանակ խոսել է իր երբեմնի երազանքների մասին։
«Ես ուզում էի երգչուհի դառնալ, բայց ձայն չունեմ: Ես ուզում էի խաղալ վոլեյբոլի ազգային թիմում, բայց ցածրահասակ եմ: Ես ուզում էի հանդիպել Մայքլ Ջեքսոնին, բայց նա շատ շուտ մահացավ», - պատմել է վարչապետը։
Մելոնին հայտնել է, որ երբեք չի մտածել իտալացի քաղաքական գործչի կարիերայի մասին։ Նրա երազանքների ցանկում վարչապետի պաշտոնը չի եղել։