Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին կոչ է արել պաշտոնական Անկարային հարգել Եվրոպական արժեքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով իտալական La Stampa թերթը, ԱՄՆ կատարած այցի շրջանակում Ջորջթաուն համալսարանի ուսանողների հետ հանդիպմ անը Իտալիայի վարչապետը խոսել է Եվրոպական միության ընդլայնման գործընթացի և գալիք 20 տարիներին ԵՄ-ում կատարվելիք բարեփոխումների մասին, ապա կոչ արել Թուրքիային հարգել եվրոպական արժեքները: «Հռոմի պապի ուղերձը հստակ էր և վերաբերում էր 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին:
Կարծում եմ նպատակը պետք է լինի (սա վերաբերում է բոլորին, ոչ միայն Թուրքիային) ինտեգրացան Եվրոպային' հարգելով համընդհանուր արժեքները»,- ասել է Ռենցին:
Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը նույնպես անդրադարձել է Իտալիայի վարչապետի հայտարարությանը' նշելով, որ Ռենցին ի զորակցություն Հռոմի պապի, նախազգուշացրել Թուրքիային: Պարբերականի փոխանցմամբ' Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի ելույթի առնչությամբ Իտալիայի պաշտոնական դիրքորոշման մասին հարցը բարձրացրել է թուրք ուսանող Ֆուրքան Փեհլիվանլըն: Իտալիայի վարչապետը նաև ընդգծել է, որ ԵՄ մտնելու հնարավորությունը Թուրքիայի ձեռքերում է: