Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին կարճատեւ այցով ժամանել Է Իտալիայի մայրաքաղաք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են Հռոմի լրատվամիջոցները:

 

Սպասվում Է, որ Իտալիայի մայրաքաղաքում Մեծ Բրիտանիայի թագուհին հանդիպում կունենա երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:

 

Ուղեւորության ընթացքում Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն ուղեկցում Է նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը:

 

Ենթադրվում Է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին Հռոմում կգտնվի 24 ժամից ոչ ավելի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: