Պակիստանում «Իսլամական պետության» ենթադրյալ առաջնորդ Յուզեֆ էլ Սալաֆին խոստովանել է ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցությունը: Այս մասին հայտնել է «Ռոսիա 24»-ը՝ հղում անելով Tribune պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ էլ-Սալաֆին երկու «գործընկերոջ» հետ ձերբակալվել է հունվարի 22-ին, Լախորում:
Հարցաքննության ընթացքում նա խոստովանել է, որ Պակիստանում խմբավորում ստեղծելու և Սիրիայում մարտական գործողություններին մասնակցող երիտասարդներ հավաքագրելու համար ԱՄՆ-ից է միջոցներ ստացել, ասել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը:
Սիրիա ուղարկվող յուրաքանչյուր նոր գրոհայինի համար էլ-Սալաֆին 600 դոլար է ստացել:
«ԱՄՆ-ն պետք է ցրեր այն տպավորությունը, որ սեփական շահերից ելնելով ֆինանսավորում է ԴԱԻՇ-ը, այդ պատճառով էլ նրանք խմբավորման դեմ հարձակումներն սկսեցին Իրաքում, ոչ թե Սիրիայում»,- հավելել է նա: