ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

 

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 1-5-րդ կմ-ում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: