Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցերի ծրագրով փետրվարի 19-ին Արարատի մազում էր և աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության մարզային վարչությունում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացիկ փուլի պահանջները և նշել, որ ոստիկանության ղեկավարության առաջադրած սկզբունքներն ընդհանրական են բոլոր տարածաշրջանների համար՝ ոստիկանական ծառայության հետ անհամատեղելի երևույթների բացառում, կանխարգելիչ աշխատանքների ակտիվացում, հանցագործությունների բացահայտման արդյունավետության ապահովում, ոստիկանության ծառայողի ներքին վերափոխում, աշխատանք քաղ աքացիների հետ՝ հիմնվելով հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման վրա:
Վերլուծելով մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործունեությունը՝ ոստիկանության պետն ընդգծել է երիտասարդ կադրերի հետ հետևողական աշխատանքի, համայնքային ոստիկանության ծառայության նոր որակի ապահովման, հասարակությանը սպասարկող ծառայությունների աշխատանքի արմատական բարեփոխման անհրաժեշտությունը: Քննչական ծառայության օրինակով՝ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է, թե ինչպիսին պետք է լինի ընդհանրապես ոստիկանի աշխատանքը քաղաքացու հետ: Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել հատկապես ան չափահասների հիմնախնդիրներին' նշելով, որ իրավապահ գործունեության այդ ոլորտն այսօր ընդգրկում է նաև աշխատանքն անբարենպաստ ընտանիքների, ուսումնական հաստատությունների, զորակոչիկների, նաև՝ հետզորակոչային տարիքի պատանիների հետ:
Ոստիկանության պետը, ելնելով տարածքի առանձնահատկություններից, խորհրդակցության մասնակիցներին հրահանգել է ավելի սերտորեն աշխատել գյուղացու հետ, լինել սրտացավ, որպես գյուղացու հոգսը կիսող մասնակցել նրա խնդիրների լուծմանը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին տվել է աշխատանքների բարելավմանն ուղղված կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:
Այնուհետև ոստիկանության պետն Արարատի մարզպետարանում հանդիպում է ունեցել համայնքների ղեկավարների հետ՝ ներկայացնելով իր այցի նպատակը, ոստիկանության ծրագրերը և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները իրավապահների հետ համագործակցության ոլորտում: