Փետրվարի 20-ին, ժամը 14.30-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1 շենքի մուտքում:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 12 բնակարանում: Հրշեջ փրկարարները ննջասենյակում' անկողնում, հայտնաբերել են 1975 թ. ծնված Ն. Օ.-ի դին' տարբեր աստիճանի այրվածքներով:

 

Հրդեհը մարվել է ժամը 14.40-ին: Ծխահարվել է Մ. Մ.-ը (ծնվ. 1955թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Այրվել է մեկ ներքնակ: