ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 24-ին Սոչիում հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Տիգրան Սարգսյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը քննարկեն առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր' ներառյալ էներգետիկ, արդյունաբերական եւ ենթակառուցվածնքների բնագավառների համատեղ ծրագրերը:

 

Ծրագրվում է քննարկել նաեւ Եվրասիական ինտեգրացին պրոցեսներում Հայաստանի մասնակցության հարցը: