Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Նամակում ասվում է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կազանի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր:

 

Ձեզ հետ կիսելով անժամանակ հեռացածների վիշտն ու դառնությունը՝ ցանկանում եմ բոլոր զոհվածների մերձավորներին և հարազատներին փոխանցել անկեղծ զորակցության և կարեկցանքի խոսքեր»: