Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ փետրվարի 21-ին աշխատանքային այցով գտնվել է հանրապետության արեւմտյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերում: Այդ մասին հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, բանակային զորամիավորման, ինչպես նաեւ զորամասի հրամանատարական կազմը:

 

Հենակետերում պաշտպանության նախարարը ծանոթացել է դիրքերի կահավորմանը, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, զրուցել անձնակազմի հետ, տվել է համապատասխան հրահանգներ: