Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են կատարել Նորքի 7-րդ զանգվածի մի բնակչի բնակարանում:
Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 282, 7,62 մմ տրամաչափի' 60, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ, 1 պլաստմասե սրվակ' մոխրագույն ավազանման նյութով, 1 հրապատիճ պայթուցիչ, 3 քուղ' 16 սմ, 18 սմ և 12,5 սմ երկարությամբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Տանտերը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն: