Ավարտվեցին Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը:
Սոչիի 2014 թվականի խաղերի ընթացքում խաղարկվեց 98 մեդալի հավաքածու: Այս ձմեռային խաղերին մասնակցեց ավելի քան 2800 մարզիկ 88 երկրից:
Սոչին գերազանցում է 2010 թվականի Վանկուվերի խաղերին երկրների մասնակցությամբ: Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացած Օլիմպիական խաղերին մասնակցել են 82 երկրի մարզիկներ:
Թիմային հաշվարկում առաջատարը Ռուսաստանն է, որը իր ակտիվում գրանցեց 33 մեդալ (13 ոսկի, 11 արծաթ, 9 բրոնզ):
Ռուսաստանը դարձավ 4-րդ երկիրը, որը հաղթել է «տնային» Ձմեռային օլիմպիադայում: Դա հաջողվել է ԱՄՆ-ին' Լեյք Պլեսիդ' 1932թ., Նորվեգիային' Օսլո, 1952թ., և Կանադային (Վանկուվեր, 2010թ.):
Ոսկե մեդալների քանակով երկրորդ տեղում Նովեգիան է ( 11 ոսկի, 5 արծաթ, 10 բրոնզ): Լավագույն եռյակը եզրափակում է Կանադան (10 ոսկի 10 արծաթ 5 բրոնզ)
Մեդալային հաշվարկ
1 Ռուսաստան -13 - 11 - 9 ընդհանուր՝ 33
2 Նորվեգիա - 11 -5 - 10 ընդհանուր՝ 26
3 Կանադա - 10 - 10 -5 ընդհնաուր՝ 25
4 ԱՄՆ -9 -7 -12 ընդհանուր՝ 28
5 Հոլանդիա - 8 -7 - 9 ընդհանուր 24
6 Գերմանիա - 8 - 6 - 5 ընդհանուր՝ 19
7 Շվեյցարիա - 6 - 3 -2 ընդհանուր՝ 11
8 Բելառուս - 5 -0 -1 ընդհանուր՝ 6
9 Ավստրիա - 4 -8 - 5 ընդհնաուր՝ 17
10 Ֆրանսիա - 4 - 4 -7 ընդհանուր՝ 15
Ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Նշենք, որ այսօր Երևանի ժամանակով 20:00-ին տեղի կունենա խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: