Հայաստանում Ուկրաինայի Հանրապետության դեսպանատանը փետրվարի 23-ից բացվել է սգո մատյան' ի հիշատակ Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգական դեպքերի, որոնց հետևանքով մի քանի տասնյակ մարդ զոհվեց: Բոլոր ցանկացողներն այսօր ևս կարող են այցելել դեսպանատուն և գրառումներ թողնել մատյանում:

 

Կիևի կենտրոնական հրապարակում' Մայդանում, բողոքի զանգվածային ակցիաների ու բախումների հետևանքով նախորդ շաբաթ զոհերի թիվը հասել է 80-ի: Երկրում սուգ էր հայտարարվել: Փետրվարի 23-ին Մայդանը վերածվել է ծաղկանոցի' հազարավոր մարդիկ ծաղիկներ ու մոմեր են տանում այնտեղ' հարգելով զոհերի հիշատակը:

 

Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը գտնվում է Երևանում, Արաբկիր 29 փ., տուն 5/1 հասցեում: