armsport.amԲրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդուն նշել է, որ կցանկանար իր երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցել ԱԱ-2014-ի խաղերից մեկին:
«Հիմա ես երազում եմ մի քանի տարի երիտասարդանալ և նիհարել մի քանի տասնյակ կիլոգրամով: Շատ կցանկանայի ԱԱ-2014-ի կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայի հավաքականի կազմում դուրս գալ խաղադաշտ:
Սակայն, ցավոք, պետք է խոստովանել, որ ժամանակն իր խոսքն ասում է: Հիմա ավելի երիտասարդ ֆուտբոլիստների ժամանակն է, բայց ես ինչ անմասն չեմ զգում այդ տոնից», - Ռոնալդուի խոսքերն է մեջբերել «Globo Esporte»-ն: