Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում օգոստոսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2014թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման արարողությունը:

 

Այս տարի ծրագրին մասնակցել է 13-18 տարեկան 1071 երիտասարդ' աշխարհի 35 երկրից: Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, հոգեւորականների, մտավորականների:

 

Ծրագրի 2-րդ փուլը Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնության յուրահատուկ խորհուրդ ունեցավ. այս տարի առաջին անգամ ծրագրին մասնակցեցին Արցախից 80 և երիտասարդական մայրաքաղաք հռչակված Սիսիանից 16 պատանի և աղջիկ:

 

«Արի տուն» ծրագրի մասնակիցները, ինչպես նաև հյուրընկալող ընտանիքների երեխաներն առաջին 9 օրերի ընթացքում ծանոթացան Հայաստանի տեսարժան վայրերին:

 

«Արի տուն» ծրագրի բոլոր փուլերի առաջին շաբաթվա ուրբաթը հայրենասիրական դաստիարակության օր է. մասնակիցներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն, ծանոթացել Արցախյան ազատամարտի պատմությանը: Պատանիներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հյուրընկալվել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, շփվել զինվորների հետ: