Թերթի ուշադրության կենտրոնում են Երևանի կենտրոնում մի շարք քաղաքացիների բնակարանների յուրացման դեպքերը, որոնցից մեկով քրեական գործի դատաքննությունը, ինչպես նշում է թերթը, մոտենում է ավարտին:
«Դեռևս սփյուռքահայ գործարար Նարեկ Հարությունյանի ընկերությունից հայտնի Սևակ Արզարունու անունն է հիշատակվում նաև ներկայումս կալանավորված Վլադիսլավ Մանգասարյանի անձնական պարտքերի մարման համար քաղաքացի Լ.Գյուլխասյանից թալանված Մաշտոցի 33/1 շենքի բնակարանի պատմության ետևում»,- գրում է թերթ:
Ըստ թերթի Ս.Արզարունու կապը այս գործի հետ բացահայտել է Լ.Գյուլխասյանին վաճառված բնակարանի առուվաճառքի պայմանագիր կնքած վկա Արթուր Գալստյանը:
«Հենց այստեղ է, որ ամբողջությամբ ի հայտ եկան տուժած քաղաքացի Լ.Գյուլխասյանի բնակարանն այլ անձի հանձնելու կեղծ գործարքները և պարզ դարձավ, որ Գյուլխասյանի բնակարանն իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը»,- նշում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի' 13.06.2013թ. համարում: